29 02 2024

Պարսկաստանում բենզինը 11 դրամ է, ինչո՞ւ այստեղ հարմար գին չէ. Գառնիկ Դանիելյան



Բենզինի շուկայում կա՞ն տնտեսվարողներ, որոնք թերլիցքավորում են կատարում, խառնում են բենզինի տեսակները։ Այս մասին ԱԺ-ում հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին։

«Ասում եք՝ Ղրղզստանը Ղազախստանին սահմանակից է, իսկ մենք Պարսկաստանին սահմանակից չե՞նք։ Այն որ ասում եք՝ դրա համար է այնտեղ էժան։ Պարսկաստանը մեզ հետ սահման չունի՞։ Եթե Պարսկաստանում 11 դրամ է, ինչի՞ այստեղ հարմար գին չէ։ Մեր քաղաքացին ուզում է իմանալ՝ եթե Պարսկաստանում 11 դրամ է, Պարսկաստանն էլ մեր հարևանն է, ո՞րն է խնդիրը։ Կամ ԵԱՏՄ շուկայի մեջ ենք, Վրաստանում ավելի էժան է բենզինը, քան Հայաստանում։ Վրաստանը ԵԱՏՄ անդա՞մ է, ո՛չ։ Ո՞րն է խնդիրը, որ այդ հարկերը, տուրքերը չի մուծվում, մի բան էլ առավելություն ունի»,- նշեց նա։


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ