Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում այսօր` փետրվարի 27-ին, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց․
«Մենք չենք ասում, որ խաղաղությանը դեմ ենք, բայց այդ խաղաղությունը պետք է ունենա երկկողմանի ընկալում։ Մարդիկ պետք է տեսնեն, որ այս ամեն ինչից ելք կա, այսօրվա իշխանության քարոզչության, վարած քաղաքականության միջոցով անելանելիության վիճակ է ստեղծվել, մենք մի անպաշտպան զանգված ենք, որը ստիպված պետք է բավարարի հարևաններրի պահանջները, պետք է փոխենք մեր պատկերացումները հայրենիքի, պետության մասին, պետք է հռչակագիր փոխենք, հրաժարվենք այն ամենից, ինչը մեր ինքնությունն է բնորոշել, որպեսզի կարողանանք այս տարածքում մեր գոյությունը պաշտպանել։ Մենք ասում ենք՝ սա կործանարար, ինքնաոչնչացման ճանապարհ է, սրա դեմը պետք է առնել համահայկական իսկապես լուրջ ճակատ ձևավորելով»:
Ըստ նրա՝ ՀՀ այսօրվա իշխանությունները լեգիտիմ չեն․
«Ես վստահ չեմ, որ այն պարզ հաստատումը, որ այս մարդիկ լեգիտիմ չեն, բոլորը հասկացել են։ Հայ ժողովուրդն իրենց ձայն է տվել մի բանի համար, այս մարդիկ բոլորովին այլ բան են իրականացնում»,- ասել է պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը