ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը երեկ՝ փետրվարի 13-ին, ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի վերջին բախումներին։
«Մենք մտահոգված ենք զինվորականների միջև մահացու ելքով բախումների մասին հաղորդագրություններով և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները: Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է: Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով հասցեագրվի», - ասել է նա:
Միլլերն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, կա 4 զոհ և 1 վիրավոր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը