05 01 2024

ՌԴ-ն չի խոչընդոտում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու ԱՄՆ դիվանագիտական ջանքերին․ Պետդեպ

ՌԴ-ն չի խոչընդոտում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու ԱՄՆ դիվանագիտական ջանքերին․ Պետդեպ

Ոչ, Ռուսաստանը ոչ մի կերպ մեզ չի խանգարում կարևոր դիվանագիտական ​​ջանքեր գործադրել, որոնք, կարծում ենք, անհրաժեշտ են Հայաստանին և Ադրբեջանին, և մենք կշարունակենք իրականացնել դրանք։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը կանխում է այս հարցում առաջընթացը։

Հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երբ են հանդիպելու ԱՄՆ-ում, նա պատասխանեց, որ երբ հանդիպում պլանավորվի, այդ մասին կհայտարարվի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ