05 08 2023

Մենք հանձնառու ենք շարունակել աջակցել կողմերին, ինչպես կարող ենք. ԱՄՆ պետքարտուղարություն

Մենք հանձնառու ենք շարունակել աջակցել կողմերին, ինչպես կարող ենք. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցմանը ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի Հարավային Կովկաս կատարած այցի նպատակների ու արդյունքների մասին:

Ի պատասխան, պետքրատուղարությունից հայտնել են. 

«Պարոն Բոնոն հանդիպել է հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Այս պահին չունենք որևէ այլ մանրամասներ հայտնելու համար: Մենք հանձնառու ենք շարունակել աջակցել կողմերին, ինչպես կարող ենք, քանի որ նրանք աշխատում են երկարատև և արժանապատիվ խաղաղություն կառուցելու ուղղությամբ»,- ասված է պետքարտուղարության պատասխանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ