25 01 2024

Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց մի շարք երիտասարդների

Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց մի շարք երիտասարդների

Կառավարությունը հունվարի 25-ի նիստում որոշում կայացրեց  «Հրայր Ալբերտի Գալոյանին, Մաքսիմ Լիպարիտի Սարգսյանին, Մհեր Կարենի Նաղդալյանին ազատել զինվորական ծառայությունից:

 ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  նրանց  գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների  ընդլայնմամբ, և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականների (մինչև 19 տարեկաններ, մինչև 21 տարեկաններ, ազգային հավաքական) կազմերում հանդես գալու  նպատակով Հայաստանի հանրապետություն են հրավիրվել և Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով քաղաքացիություն է շնորհվել  հետևյալ քաղաքացիներին.

  1. Էդգար Մարտիրոսի Սևիկյանին (ծնված` 2001 թվականի օգոստոսի 08-ին, քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի N ՆՀ-299-Ա հրամանագրով, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 2 զինկոմիսարիատ),
  2. Խարիտոն Արմենի Այվազյանին (ծնված` 2003 թվականի նոյեմբերի 08-ին, քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 8-ի N ՆՀ-292-Ա հրամանագրով, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 2 զինկոմիսարիատ),
  3. Տիգրան Բենիկի Ավանեսյանին (ծնված` 2002 թվականի ապրիլի  13-ին, քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 8-ի N ՆՀ-292-Ա հրամանագրով, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 2 զինկոմիսարիատ),
  4. Նարեկ Մխիթարի Հովհաննիսյանին (ծնված` 2002 թվականի հունիսի 11-ին, քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 8-ի N ՆՀ-292-Ա հրամանագրով, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 2 զինկոմիսարիատ),
  5. Տիգրան Սամվելի Խաչիյանին (ծնված` 2005 թվականի հունվարի 6-ին, քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի N ՆՀ-292-Ա հրամանագրով, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 2 զինկոմիսարիատ),
  6. Դավիթ Երվանդի Սուքիասյանին (ծնված` 2005 թվականի փետրվարի 25-ին, քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի նոյեմբերի 3-ի N ՆՀ-346-Ա հրամանագրով, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 2 զինկոմիսարիատ),
  7. Երվանդ Երվանդի Սուքիասյանին (ծնված` 2005 թվականի փետրվարի 25-ին, քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի նոյեմբերի 3-ի N ՆՀ-346-Ա հրամանագրով, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 2 զինկոմիսարիատ),
  8. Միշել Արմենի Այվազյանին (ծնված` 2005  թվականի հունիսի 21-ին, քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի նոյեմբերի 3-ի N ՆՀ-346-Ա հրամանագրով, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան փող. 27, զինհաշվառումը՝ Երևանի թիվ 2 զինկոմիսարիատ),
  9. Գոռ Հակոբի Լուլուկյան (ծնված` 2003 թվականի հունվարի 02-ին, քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի հունիսի 1-ի N ՆՀ-184-Ա հրամանագրով, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Եղվարդ, Երևանյան փող., շ, 16, բն. 26, զինհաշվառումը՝ ՀՀ, Կոտայքի մարզի ՄՏՍ զինկոմիսարիատ),

       Վերը նշված մարզիկները հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականների (մինչև 19 տարեկաններ, մինչև 21 տարեկաններ, ազգային հավաքական) կազմերում, մասնակցելու  են  ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցումներին:

                 Հետևաբար՝  անհրաժեշտություն է առաջացել նշված մարզիկներին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը:                 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ