Կառավարությունը նոյեմբերի 7-ի նիստում որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչը սկսել մի փոքր ավելի շուտ՝ դեկտեմբերի 16-ին։
Պաշտպանության փոխնախարարը դա բացատրեց նրանով, որ հաշվի են առել այն, որ հունվարի առաջին տասնօրյակում գրեթե զորակոչ տեղի չի ունենում ոչ աշխատանքային օրերի հետ կապված:
Զորակոչի նախապատրաստական աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 14-ից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը