18 04 2019

Ազգային հավաքականի ևս 13 ֆուտբոլիստ բանակ չի գնա



Կառավարության ապրիլի 18-ի նիստում որոշում կայացվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ:

Մասնավորապես, շարքային կազմի պարտադիր զինծառայության 2018-ի ձմեռային զորակոչից մինչեւ 2019-ի ձմեռային զորակոչը տարկետում տրվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 13 ֆուտբոլիստների, որոնք մինչեւ 19 տարեկանների ՀՀ հավաքականի անդամ են:  

Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 2019 թվականին ՀՀ-ում անցկացվելու է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը (որը բացառիկ մարզական միջոցառում է):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ