08 01 2024

Հռոմի պապը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել բանակցել, հարգել միջազգային իրավունքը և կրոնական բազմազանությունը

Հռոմի պապը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել բանակցել, հարգել միջազգային իրավունքը և կրոնական բազմազանությունը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դիվանագետների առաջ ամենամյա ելույթում կրկնել է իր հայտարարությունն այն մասին, որ աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ: Այս մասին գրում է vaticannews.va կայքը:

Այս համատեքստում Հռոմի պապն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գրեթե երկու տարի շարունակվող լայնածավալ պատերազմին, որը հանգեցրել է «մեծ թվով զոհերի և զանգվածային ավերածությունների», ինչպես նաև Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակին:

Երկու դեպքում էլ նա կոչ է արել բանակցություններ վարել, հարգել միջազգային իրավունքը և կրոնական բազմազանությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ