Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել և հարգել Լեռնային Ղարաբաղի վանքերն ու կրոնական պաշտամունքի վայրերը: Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետ կապված իմ անհանգստությունը չի թուլացել։
Փախստականների ծանր մարդասիրական իրավիճակից բացի, ես կցանկանայի դիմել հատուկ կոչով՝ ի պաշտպանություն այս տարածաշրջանի վանքերի և կրոնական պաշտամունքի վայրերի։
Հուսով եմ, որ... կապահովվի դրանց նկատմամբ հարգանքն ու պաշտպանությունը՝ որպես տեղի մշակույթի մի մաս, հավատքի դրսևորում և եղբայրության նշան, ինչը հնարավոր է դարձնում համատեղ կյանքը՝ չնայած տարբերություններին», հայտարարել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ավարտից հետո:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը