«Երբ տեսնում եք, որ պարտված եք, որ գործերը լավ չեն գնում, պետք է համարձակություն ունենաք բանակցելու»,- շվեյցարական RSI հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ասե է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ Ուկրաինային կոչ անելով խիզախության՝ Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցելու համար։
«Կարծում եմ՝ ամենաուժեղը նա է, ով նայում է իրավիճակին, մտածում է ժողովրդի մասին, օժտված է սպիտակ դրոշի համարձակությամբ և բանակցում է»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։
Նա նշել է, որ բանակցություններում միջնորդ երկրների թիվը մեծ է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը