Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել հոկտեմբերի 7-ը սահմանել խաղաղության համար աղոթքի և ծոմապահության օր, հայտնում է Vatican News-ը՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 7-ին լրանում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև նոր թափով սկսված ռազմական գործողությունների մեկ տարին:
«Մեր պատմության այս դրամատիկ ժամին, երբ պատերազմի քամիները և բռնության կրակները շարունակում են ավերել ամբողջ ժողովուրդներ և ազգեր, քրիստոնեական համայնքը հիշեցնում է իր կոչը՝ ծառայել մարդկությանը», - ասել է պոնտիֆիկոսը:
Հռոմի պապը ելույթ է ունեցել Սուրբ Պետրոսի հրապարակում:
Աղբյուրը նկատում է, որ պատերազմի գոտիների համար ծոմապահության և աղոթքի օրերը մշտական են եղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հովվապետության ամբողջ ընթացքում: Ընտրվելուց ի վեր Հռոմի պապը հավատացյալներին կոչ է արել աղոթել և ծոմ պահել Սիրիայում, Կորեական թերակղզում, Հարավային Սուդանում, Լիբանանում, Աֆղանստանում, Ուկրաինայում խաղաղության համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը