«Ամեն ինչ շուտափույթ է տեղի ունենում այն դեպքում, երբ չշտված բազմաթիվ հարցեր կան, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը միակողմանի զիջել է»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը: Անդրադառնալով հայ գերիներին վերադրաձնելու՝ Ադրբեջանի պատրաստակամությանը, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ Ադրբեջանն իր հաշվարկներն ունի:
«Դրանով ուզում է ասել, որ մեզ ոչ մի միջնորդ պետք չէ՝ նպատակ ունենալով բանակցութունները տեղափոխել երկկողմ դաշտ, որը շատ վտանագավոր է, ասել եմ՝ հաղթողի ու պարտվողի խոսակցություն է լինելու: 240 քկմ տարածքի կորուստ ունենք, այս պայմաններում գնում են ինչի՞ մասին բանակցեն: Ամեն բան շուտափույթ է տեղի ուենում այն դեպքում, երբ չշտված բազմաթիվ հարցեր կան. դա նշանակում է, որ Հայաստանը միակողմանի զիջել է… Բանակցություններում Հայաստանն իր բնական պահանջները պետք է առաջադրի, ասի՝ բանակցույթուններ կարող են տեղի ունենեալ, երբ ՀՀ տարածքներից դուրս կբերվեն Ադրբեջանի զորքերը»,-ասաց Արմեն Ռուստամյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը