22 11 2023

Հայաստանի հակառուսականությունից տուժում է միայն Հայաստանը․ Ազատ Ադամյան

Հայաստանի հակառուսականությունից տուժում է միայն Հայաստանը․ Ազատ Ադամյան

Ազատ Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք հակամարտության համատեքստում:
Վերջին ժամանակներս ականատես ենք լինում Արևմուտք-Թուրքիա, Արևմուտք-Ադրբեջան կեղծ և արհեստական հակամարտությանը:
Թուրքիան Արևմուտքի ամենասուր զենքերից է, կոչված է հզորանալ այն աստիճանի, որպեսզի սպառնալիք դառնա երկու գերտերության՝ Ռուսաստան, Չինաստան և «Տրոյական ձի» Իսլամական քաղաքակրթության համար(Իսլամական աշխարհում հեգեմոն դառնալու համար Թուրքիան Վատիկանից կաթոլիկ կարող է դառնալ, օրինակ հարձակում կազմակերպեն ամերիկյան ռազմաբազաների վրա):
Այս ամենի մեջ կարևոր դեր ունի «հակաարևմտյան» կուրս ընտրած Ադրբեջանը, որը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ արտաքին քաղաքական կուրս պետք է ընտրի, բայց պետք է պահի հաղթածի կարգավիճակը, իսկ այդ կարգավիճակը և նոր հաղթանակ կարող է ապահովել Արևմուտքը՝ Հայաստանը պահելով հակառուսական գծի մեջ, Ադրբեջանը հակաարևմտյան:
Նույն օրվա ընթացքում Ադրբեջանը բառային և առարկայական «հակամարտության» մեջ է ԱՄՆ-ի հետ, բայց Իսրայելից ռազմական օգնություն է ստանում:
Անտրամաբանականի տրամաբանությունն այն է, որ պետք է ամեն կերպ Հայաստանին կտրել Ռուսաստանից՝ դեպի Արևմուտք տանելով և կանչելով, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը կհայտնվի այն իրավիճակում, ինչ Սամվել Շահրամանյանը սույն թվականի սեպտեմբերի 20-ին, բայց ինչպես արդեն երկու հարյուրամյակ, Հայաստանի հակառուսականությունից տուժում է միայն Հայաստանը, վերջին թարմ օրինակը՝ հայերը դուրս եկան Արցախից, բայց ռուսական զորախումբը մնաց Արցախում, այդպես էլ կլինի Հայաստանում, երբ Արևմուտքին հաջողվի կտրել Հայաստանին Ռուսաստանից:
Ռուսական ռազմաբազան կմնա Հայաստանում, բայց արդեն կգնա առճակատման Արևմուտքի հետ, որն Արևմուտքի նպատակն է՝ նոր ճակատներ Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի խայտառակ պարտությունից խուսափելու համար:
Հարավային Կովկասին անմիջապես կհետևի Միջին Ասիան՝ Ղազախստանով, որտեղ ներքաղաքական ճգնաժամ ստեղծելու բազում առիթներ կան:
Այս ամենը փորձելու են անել ՌԴ նախագահական ընտրություններից առաջ, որպեսզի արտաքին ճակատներով ազդեն ներքաղաքականի վրա, քանզի Արևմուտքի արտաքին քաղաքականության ճարտարապետները լավ են հասկանում, որ նման իշխանությամբ միջուկային գերտերությանն անհնար է արտաքին ճակատով հաղթել, վերջին հույսը ներքաղաքականով արդյունքի հասնելն է, բայց քիչ, թե շատ ծանոթ լինելով իրական ռուս հասարակությանը դա էլ է անհնար:
Վերջնարդյունքում կլինի Արևմուտքի հեգեմոնիայի վախճանը, Ռուսաստանի հաղթանակը բազմաբևեռ աշխարհով:
Տեղին հարց կծագի, ինչ է պետք Հայաստանին Հայկականությունը պահելու համար. մի խումբ մարդիկ կամ քաղաքական բառամթերքով՝ էլիտա, որը հավատում է «Հայկի և Բելի» պատմությանը, և այդ պատմությանը առասպել համարողներին արժեհամակարգային թշնամի է համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ