Ազատ Ադամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Առանց էմոցիաների՝ սառը դատողությամբ մենք մեզ պետք է դիտարկենք աշխարհաքաղաքականի՝ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության համատեքստում:
Իրավիճակն այս է. Արևմուտքը տարածաշրջանում ռեգիոնալ մեծ պատերազմ է փորձում սանձազերծի, որը նոր ճակատ կլինի Ռուսաստանի դեմ:
Այս իշխանությամբ պատերազմի գնալն ինքնասպանություն է, իշխանափոխությամբ, բայց նույն ճամբարի՝ Արևմուտքի իշխանությամբ նույնպես(որը չի լինի իշխանափոխություն, դա տեղափոխություն է): Իրական իշխանափոխության շանսերն ավելի քիչ է քան տեղափոխության, սա է վտանգավորը:
Նոր արկածախնդրությունը նոր արհավիրք է բերելու, նոր «Ալեքսանդրապոլի պայմանագիր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը