«Ադրբեջանի պահանջներն այսօր անհամատեղելի են մեր շահերի հետ, սա ակնհայտ է. 5 ուղղությամբ Ադրբեջանն իր պահանջները չի փոխել և չի հրաժարվելու դրանցից, այդ պարագայում երկկողմ բանակցությունները դառնում են վտանգավոր, որովհետև իրենք իրենց պահանջները թելադրելու են և ասելու են՝ եթե չեք անում կվեցնենք ուժով և Հայաստանի իշխանություները գալու են ասեն՝ ուրիշ ճար չունենք, կա՛մ զիջում ենք, կա՛մ՝ գնում պատերազմի ճանապարհով»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը:
«Միջնորդների անհրաժեշտությունն առաջանում է, երբ կողմերի դիրքերը համատեղելի չեն. պարտված իշխանությունը գնալու է ևս մեկ անգամ բանակցի իր հաղթողի հետ , լինելու է պարտվածի ու հաղթողի խոսակցություն՝ մեր համար շատ տխուր հետևանքներով՞,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը