22 11 2023

Լինելու է պարտվածի ու հաղթողի խոսակցություն՝ մեր համար շատ տխուր հետևանքներով. Արմեն Ռուստամյան



 «Ադրբեջանի պահանջներն այսօր անհամատեղելի են մեր շահերի հետ, սա ակնհայտ է. 5 ուղղությամբ Ադրբեջանն իր պահանջները չի փոխել և չի հրաժարվելու դրանցից, այդ պարագայում երկկողմ բանակցությունները դառնում  են վտանգավոր, որովհետև իրենք իրենց պահանջները թելադրելու են  և ասելու են՝ եթե չեք անում կվեցնենք ուժով  և  Հայաստանի իշխանություները գալու են ասեն՝ ուրիշ ճար չունենք, կա՛մ զիջում ենք, կա՛մ՝ գնում պատերազմի ճանապարհով»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը:

«Միջնորդների անհրաժեշտությունն առաջանում է,  երբ կողմերի դիրքերը համատեղելի չեն. պարտված իշխանությունը գնալու է ևս մեկ անգամ բանակցի իր հաղթողի հետ , լինելու  է պարտվածի ու հաղթողի խոսակցություն՝ մեր համար շատ տխուր հետևանքներով՞,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ