Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ ՀՀ անձնագրերի հարցը ևս ներառված է օրակարգում, բայց օրինակ Միգրացիայի պետը չգիտի, թե երբ բոլորը կստանան կենսաչափական անձնագրերը:
«Փոխարենը առավոտից գիշեր փորձում է համոզել, որ Արցախի քաղաքացիներին տրված անձնագրերը ճամփորդական են, դրանով չեն կարող պաշտոն ստաձնել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը