Լրագրողներն ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանից հետաքրքրվեցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց չի ունեցել, այն դեպքում, երբ բոլոր գերտերությունների ղեկավարների հետ խոսել է։
Պատգամավորը նշեց, որ մի քանի անգամ ՀՀ-ն դիմել է ռազմավարական դաշնակցին և աջակցություն չի ստացել, դրա համար էլ արդեն իմաստ չկա նրանց դիմելու:
«Ո՛չ ՀԱՊԿ-ն է արձագանքել, ո՛չ էլ մեր դաշնակից պետությունը: Ասել են, որ դրանք սահմանային կռիվներ են: Արդեն իմաստ չկա իրենց դիմելու, զանգելու: Բոլոր ժամանկներում էլ Լավրովն ինչ-որ բան ասել է, իրա ասածը չենք վերցնում որպես հիմք և ընդունում: Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանի կործանման: Իր ծրագրերը տեսե՞լ եք, որ հայանպաստ լինեն», - ասաց պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը