Այսօրվա թշնամին կարող է վաղը լավ բարեկամ դառնա․Ադրբեջանի գազի կարիքը հիմա մենք չենք զգում, իրանք կարող է խնդրեն՝ ասեն խնդրում ենք գազը մեզնից առեք։
Այս մասին 24 news-ին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
«Ասում եք, եթե Լարսը փակվի գազ չեն տա, էս չեն տա, էն չեն տա, հիմա Ադրբեջանն ասումա ես կարամ ձեզ գազ տամ։ Հիմա մենք այլընտրաք պիտի ունենանք, թե՝ չէ։
Ադրբեջանի գազը թունավո՞ր է, եթե տալիս են էդ մարդիկ, անկեղծ են, ես չեմ հավատում, որ իրանք մեզ գազ կտան, իրանք ուղղակի խոսակցականի մեջ ասում են, որ ձեզ կարանք գազ էլ տանք, նավթ էլ տանք, եթե մենք տասնյակ տարիներով օգտվել ենք էդ գազից, օգտվել ենք էդ վառելիքից՝ բենզին, սալարկա, ամեն ինչ ունեցել ենք, էդ մարդիկ տվել են մեզ։
Հիմա իրանց շուկան ա, փող են աշխատում, ուզում են իրենց երկիրը հարստացնեն, հիմա մենք կորոշենք կառնենք էդ ապրանքը, որ իրենց երկիրը հարուստանա, թե չենք առնի։Իրանք առաջարկում են, մենք հիմա պիտի որոշենք։
Վերջիվերջո մենք իրանց հետ հարևաններ ենք։ Ասում են հարևանները չեն կարող փոխել հարևաններին։ Թշնամիները հավերժական չեն լինում, ոչ էլ՝ բարեկամները։
Այսօրվա թշնամին կարող է վաղը լավ բարեկամ դառնալ։
Մենք ադրբեջանի գազի կարիքը հիմա չենք զգում, իրանք կարողա խնդրեն էն ժամանակ, ասեն խնդրում ենք գազը մեզնից առեք»,- ասաց Մելքոնյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը