26 08 2023

Հարգելի էրեբունցիներ, ձեր քվեով կարող եք բեկում մտցնել մեր երկրի կյանքում. «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ



«Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, Էրեբունի վարչական շրջանում են։ Բարձրախոսով դիմելով էրեբունցիներին դաշինքի առաջնորդն ասաց.

«Կոչ ենք անում սեպտեմբերի 17-ին մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը, որը միայն Երևանի ընտրություն չէ, համապետական նշանակության ընտրություն է և դուք հնարավորութուն ունեք Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովել՝ իշխանափոխություն իրականացնելով. «Մայր Հայաստան» դաշինքը մասնակցում է ընտրություններին՝ ամբողջական իշխանափոխության ծրագրով. կոչ ենք անում մերժել գործող ապօրինի իշխանությանը, քանի որ Նիկոլ Փաշինյանը խաբել է ձեզ՝ խոստանալով խաղաղություն և անվտանգություն, իսկ այսօր նա Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս և հարցականի տակ դնում ՀՀ գոյությունը»,- հայտարարեց Անդրանիկ Թևանյանը:

«Հարգելի էրեբունցիներ, ձեր քվեով կարող եք բեկում մտցնել մեր երկրի կյանքում, կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել և ձեր քվեով որոշել մեր երկրի ճակատագիրը»,-ասաց Թևանյանը:

Անդրանիկ Թևանյանը նաև կոչ արեց մասնակցել  սեպտեմբերի 2-ն, ժամը 18:00-ին, Արցախի անկախության օրվան նվիրված՝ Ազատության հրապարակում նախատեսվող հանրահավաքին:

«Արցախը մեր հայրենիքի անվտանգության դարպասն է և այդ դարպասի պաշտպանությունը բոլորիս սուրբ պարտականությունն է, դա միայն Արցախի հարց չէ նաև Հայաստանի անվտանգության հարցն է»:

 «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն մեկ անգամ ևս  ընդգծեց, որ իրենց նպատակը Հայաստանի ու Արցախի օրհասական խնդիրներից կեղծ օրակարգերով շեղումներ թույլ չտալն է, նաև՝ ավագանու ընտրությունն իշխանափոխության վերածելը։

Նշենք, որ երեկոյան 18։30–ին Էրեբունի համայնքի Խաղաղ Դոնի 23 հասցեից կմեկնարկի երթը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ