Փրկարարները Նոր Արեշում փլուզված տների փլատակների տակից դուրս են բերել քաղաքացիներին և մոտեցրել «Շտապօգնության» մեքենային։
Նշվում է, որ քաղաքացիներից մեկը տղամարդ է, մյուսը՝ կին։
Քաղաքացիները ողջ են:
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։
Նշվում է, որ պայթյունի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ:
Դիտեք նաև՝ Նոր մանրամասներ և տեսանյութ՝ Երևանում տեղի ունեցած պայթյունից
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը