05 02 2024

Էրեբունիի պայթյունի հետևանքով երկու քաղաքացի է մահացել

Էրեբունիի պայթյունի հետևանքով երկու քաղաքացի է մահացել

Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված տան փլատակների տակից հայտնաբերվեց երկու քաղաքացու դի՝ կին և տղամարդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նախնական տեղեկություններով՝ նրանք ամուսիններ են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փլատակների տակից դուրս են բերել քաղաքացիներին և մոտեցրել «Շտապօգնության» մեքենային. քաղաքացիներից մեկը տղամարդ է, մյուսը՝ կին։ 

Նշվում էր, որ 1938 թվականին ծնված տարեց կնոջ վիճակը կայուն է, իսկ 1994 թվականին ծնված տղամարդու վիճակը գնահատվում է ծանր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ