Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած հզոր պայթյունի կադրերը արձանագրվել են ճանապարհային տեսախցիկների կողմից:
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով մահացել են երկու քաղաքացիներ, ովքեր ամուսններ էին: Եվս երկու քաղաքցի վիրավորվել են:
Ըստ ԱՆ տվյալների՝ նրանցից մեկի վիճակը կայուն է, մյուսինը՝ կայուն ծանր: Վերջինս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը