19 06 2023

ԵԽ Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավորները կայցելեն Հայաստան

ԵԽ Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավորները կայցելեն Հայաստան

Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի պատվիրակությունը հունիսի 19-ից 22-ը կժամանի Հայաստան։ Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավորների այցի նպատակն է գնահատել Հայաստանում անվտանգության իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը, ինչպես նաև ծանոթանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով անվտանգության իրավիճակը դիտարկելու և զեկուցելու նպատակով փետրվարին տեղակայված Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (ՀԵՄԱ) գործունեությանը։ Այս մասին  տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակից:

Պատվիրակության այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ կառավարության  և ՀՀ  խորհրդարանի անդամների, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ