14 06 2023

Չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը․ Արարատ Միրզոյան



 ԱԺ-ում,  կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե՝ ինչպես է  վերաբերվում  Էրդողանի հայտարարությանն առ այն, որ  «Զանգեզուրի միջանցքն» Հայաստանի հետ խնդիր չէ, դա Իրանի հետ խնդիր է:

 «Ճիշտն ասած չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը, հատկապես այն հատվածը, որը վերաբերում է  երրորդ երկրներին և նրանց հնարավոր  ինտերգացիային կամ չինտեգրացիային: Բայց քանի որ թեմային է առնչվում, պետք է խոսեմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Հայաստանը մեծապես շահագրգռված է  տարածաշրջանում տրնսպորտային,  տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ: Այդ ենթակառուցվածքները պետք է բացվեն հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ իր սուբյեկտիվ տպավորությունն այն է, որ որոշակի առաջընթաց կա հատկապես փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վերջին հանդիպումների շրջանում. «Բայց վերջնական արդյունք դեռ չունենք և առայժմ, ցավոք սրտի,  չենք կարող հանրայնացնել դրանց բացակայության պատճառը»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ