05 06 2023

Ո՞վ է այդ անուղեղը․ Գեղամ Մանուկյանը՝ Արարատ Միրզոյանին



Թուրքիայում հայտնի «Սուլեյման Աղա» աղանդի իմամներից մեկն է՝ ծայրահեղական հայացքների և բազմաթիվ սկանդալների մեջ հայտնի. Երկու օր առաջ Թուրքիայում Էրդողանի երդման արարողությանը Նիկոլ Փաշինյանը իրեն է բարևել և թուրքական թվիթերյան տարածքում բավականին ծաղրալից արձագանքի արժանացել։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը արտգործնախարար Արարատ Միրզոյանին հարցրեց․ «Ուզում եմ հասկանալ` ո՞ր անուղեղն է խորհուրդ տվել երդման արարողության ժամանակ, նույնիսկ Թուրքիայում ոչ միանշանակ ընդունված իմամին բարևել»։

Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Թուրքիայի նախագահի երդման արարողությանը, ենթադրում եմ, հրավիրել են արտասահմանյան հյուրերի և հյուրերի Թուրքիայից, որոնց թվում նաև Հայաստանի վարչապետն է։ Ինչ-որ պահի մարդիկ շփվում են, բարևում են իրար։ Այդտեղ այդքան օպերատիվ հասցնել բոլոր հյուրերի մասին տեղեկացնել, բոլորի ինքնակենսագրականներով, հայացքներով և գործունեության տարբեր ասպեկտներով, մի քիչ իրատեսական չէ՝ կարծում եմ։ Եթե երկու մարդ իրար մոտենում բարևում են, մի քիչ դժվար է պատկերացնել, ոնց էդ սխեման աշխատացնել, որպեսզի անգիր իմանաս բոլորին, և ընդամենը բարևի մասին է խոսքը, ես չգիտեմ ինչ քաղաքական բաներ եք բխեցնում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ