«Ընդհանուր առմամբ այս «խաղաղության» պայմանագրում լավ բան Հայասանի պարագայում դժվար է ակնկալել, որովհետև վերջին 3 տարվա ընթացքում բոլոր դիվանագիտական գործընթացներում, որոնք տեղի են ունենում տարբեր հարթակներում, բոլոր գեոքաղաքական ուժային կենտրոնները, բնականաբար, ելնում են իրենց շահերից։ Այս պահին ՀՀ-ն շատ քիչ է բանակցություններում նման սուբյեկտի, ավելի շատ նման է օբյեկտի, որի շուրջ ընթանում են բանակցություններ և բոլոր վիճարկելի հանգամանքներում միշտ տուժող է լինում ՀՀ-ն»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ շատ բան հիմա կախված է արցախցիների դիրքորոշումից, եթե դիմադրում են իրավիճակին, այդ դիմադրությունը գլխացավանք է դառնում աշխարհի ուժային կենտրոնների համար։
Մանրամասն՝ տեսայութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը