19 12 2023

Արևմուտքը հիմա սաստում է Փաշինյանին, որ Սաակաշվիլու օրը չընկնի. Վիգեն Հակոբյան



«Կյանքը ցույց է տվել, որ Արևմուտքի հայտարարություններից այն կողմ որևէ արդյունք գոյություն չունի»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա խոսքով՝  Արևմուտքի պրակտիկ հարցն այս տարածաշրջանում Հայաստանը Ռուսաստանի և Իրանի ազդեցությունից հանելն է։

«Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը հեշտ չի ընթանում, քանի որ այն հույսերը, որոնք փայփայվում են ՀՀ իշխանությունների կողմից Արևմուտքի հանդեպ, հենց Արևմուտքի կողմից էլ ոչնչացվում են… Արևմուտքը հասկացնում է, որ պետք չէ շատ սրել հարաբերությունները ՌԴ–ի հետ, որովհետև քո անվտանգային հարցերը մենք գետնի վրա չենք կարող լուծել։ Իրենք հիմա սաստում են Նիկոլ Փաշինյանին, որ Միխեյիլ Սաակաշվիլու օրը չընկնի` անընդհատ ռուսներին բզբզել, հետո հարված ուտել ու վազել Արևմուտք, ասել՝ խփեցին: Արևմուտքը Փաշինյանին  հասկացնում է, որ պետք չէ շատ սրել հարաբերությունները ՌԴ–ի հետ, որովհետև քո անվտանգային հարցերը մենք գետնի վրա չենք կարող լուծել»:

Մանրամասն՝ տեսանյութում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ