04 03 2024

Հայաստանի ժողովրդի 35 տոկոսը այսօրվա իրավիճակի համար մեղադրում է կառավարությանը․ Վիգեն Հակոբյան



Այս մասին այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ընդգծելով, որ ստացվում է, որ հարցվածների մոտ 65 տոկոսը, լինելով դժգոհ, նաև մեկը մյուսից ավելի ռադիկալ մոտեցում ունեն։ «Այսինքն, մի մասն ասում է՝ տգետ են, չեն կարողանում մենեջմենթով զբաղվել ու կառավարել երկիրը, մյուս մասն ասում է, որ միտումնավոր են անում։ Եթե 30 տոկոսն ասում է, որ իշխանությունը միտումնավոր է անում, որ երկիրը տանի անդունդ՝ սրա տակ էլ տարբեր պատճառաբանություններ կարող են լինել, դա նշանակում է, որ ի սկզբանե դրա համար էին եկել, գործակալալան ցանց է աշխատում և այլն։ Այսինքն, 65 տոկոսն ունի մեկը մյուսից ավելի արմատական մոտեցում»,- հայտարարեց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի դիտարկմամբ՝ այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու քաղաքական գրավականն այն է, որ այն պահանջարկը, որ ձևավորվեց՝ 2020 թ-ի պարտությունից ու կորուստներից հետո՝ խաղաղությունն էր։ 

«Այդ վակումի պայմանները Փաշինյանին թույլ տվեց ասել, որ իր կոնցեպտը խաղաղություն կբերի, իսկ ընդդիմության կոնցեպտը պատերազմն է։ Ես կարծում եմ, որ մինչև հիմա այդ վակումը այլընտրանքային խաղաղության կոնցեպտի գոյություն չունի։ Այն ուժերը, որոնք կկարողանան քիչ թե շատ խաղաղության այլընտրանքային կոնցեպտ ներկայացնել՝ հնարավորություն կունենան մարդկանց փողոց հանել։

Նիկոլ Փաշինյանի մինչ օրս իշխանության մնալը պայմանավորված է հենց իրատեսական խաղաղության կոնցեպտի այլընտրանքի բացակայությամբ»,- նշեց Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ