«Հայաստանն այնպիսի պետություն է, որի նաև հանրային կյանքը պայմանավորված է արտաքին գործոններով»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ շատ դեպքերում ասում են՝ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության ածանցյալն է, շարունակությունը, սակայն, Հայաստանում ներքին քաղաքականությունն է արտաքին միջավայրի, ազդակների, մարտահրավերների ածանցյալը։
«Հայաստանի, որի սուվերենության աստիճանը 2020թ-ից հետո ամենացածր մակարդակի վրա է գտնվում, երբ երկիրը փաստացի գտնվում է բազմաբևեռ կառավարման ներքո, դեպքերը պայմանավորված են արտաքին խաղացողների ակտիվությամբ»,-ասաց նա։
Քաղտեխնոլոգը նշեց, որ այդ առումով Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցը Հայաստանի վարած քաղաքականության ստերիոտիպն է, մասնակցում է ԱՊՀ ղեկավարների գագաթաժողովին, մյուս կողմից չի ստորագրում երկու կարևոր փաստաթղթեր։
«Հայաստանի վարած քաղաքականությունն է՝ առավոտյան՝ արևմտամետ, կեսօրին՝ իրանամետ, երեկոյան՝ ռուսամետ։ Սա գեղցու շուստրիություն է, փորձում ես և Ռուսաստանին խաբել, և Արևմուտքին, հետո պարզվեց, որ Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական առաջնահերթությունը Թուրքիան է, ինչի մասին ես վաղուց էի ասել»,-նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը