26 05 2023

Շահառուներն առայժմ չեն եկել ընդհանուր հայտարարի.․․ Կարեն Քոչարյան

Շահառուներն առայժմ չեն եկել ընդհանուր հայտարարի.․․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.

«2018թ պրոյեկտը ուներ կոնկրետ նպատակներ և կոնկրետ դերակատարներ: Եթե ուշադիր հետևեք, թե ով է հանդիպում արևմտյան տերությունների ուժայինների և դիվանագետների հետ և ով՝ ռուսականի, ով է վերահսկում դրամական հոսքերը, ով է պատասխանատու ներքին տեղեկատվական հոսքերի և մանիպուլյացիոն տեխնոլոգիաների, ովքեր են առաջնային «խոսափողները» և ովքեր «կնիք դնողները», կհասկանաք, թե ովքեր են այդ պրոյեկտի իսկական փայատերերը (ի դեպ նրանց քանակը շատ քիչ է), ովքեր՝ դերակատարներ կամ հիմնական գործիքներ, իսկ ովքեր՝ «փուռը գնալու ապրանք»:

Մեծ պրոյեկտ, փոքրիկ դերակատարներով, բայց մեծ ճարտարապետներով, որոնց «կրեատիվ մտքերը» կարող են փոփոխվել նաև պրոյեկտի իրականացման ընթացքում: Ի դեպ չի բացառվում, որ փոփոխվեն նաև դերակատարներն ու գործիքները:
Պրոյեկտը դեռ շարունակվում է...
Ե՞րբ կավարտվի: Դեռ պարզ չէ: Շահառուներն առայժմ չեն եկել ընդհանուր հայտարարի...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ