86 600 քառակուսի կմ ասելով նկատի ունեն, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, պետք է թմբիրից դուրս գանք, Հայաստանը տանում է գիծը, որ պետք է Արցախը հանձնենք, որ փրկենք Հայաստանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Այս հանդիպումից չկա հայկական որևէ ձեռքբերում, շահում է միայն Ադրբեջանը, գերիների վերադարձի մասին են խոսում, բայց դա դեռ ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը