11 05 2023

Հայաստանում կա մեր ժողովրդին և մեր հայրենիքը պաշտպանելու ռեսուրս․ Իշխան Սաղաթելյան

Հայաստանում կա մեր ժողովրդին և մեր հայրենիքը պաշտպանելու ռեսուրս․ Իշխան Սաղաթելյան

Այսօր «Հայաստան» խմբակցության գործընկերներ Գառնիկ Դանիելյանի, Ասպրամ Կրպեյանի, Քրիստինե Վարդանյանի, Արգիշտի Գևորգյանի և Արման Ղազարյանի հետ` տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով այցելել ենք Գեղարքունիքի մարզ, եղել ենք Սոթք և Կութ համայնքներում, որոնց հարակից դիրքերի ուղղությամբ վաղ առավոտից կրակում էր թշնամին: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։

«Այս պահին միայն մի բան կարող եմ ասել. Հայաստանում կա մեր ժողովրդին և մեր հայրենիքը պաշտպանելու ռեսուրս:

Չնայած բանակի հետևողական կազմաքանդմանը` հայ զինվորը խիզախ է և պատրաստ է պաշտպանել մեր երկիրը:

Բանակի և զինվորի թիկունքում ամուր կանգնած է թշնամու կրակոցների տակ սեփական հողը մշակող հայ մարդը:

Իրավիճակի ամենամեծ խնդիրը պետության կողմից սեփական երկրի և ժողովրդի պաշտպանությանն ուղղված համակարգային գործողությունների բացակայությունն է»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ