Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Խորհրդային Միությունն ուներ շատ զվարճալի տոներ, որոնցից ամենազվարճալին՝ Հոկտեմբերյան Մեծ Հեղափոխության օրն էր՝ Նոյեմբերի 7-ին: Հայաստանի ներկա իշխանություններն, այսպես կոչված, «քաղաքացու օրը» նշում են հենց որպես «Ապրիլյան Մեծ Հեղափոխության տոն»: Բոլորին էլ պարզ է, որ այս «տոնը» կվերանա այս իշխանությունների հետ միասին, ինչպես Նոյեմբերի 7-ը վերացավ բոլշևիկների հետ միասին: Իհարկե բոլշևիկների և երիտհայերի մեջ կան մեծ տարբերություններ, որովհետև բոլշևիկները բացի պոպուլիզմից նաև գործ էին անում, բայց հիմնական բառապաշարը շատ նման է՝ «Земля крестьянам, власть- советам», «вернем награбленное народу», «религия-опиум для народа» և այլն:
Իհարկե հաշվի առնելով ԽՍՀՄ մասշտաբները և կյանքի առաջընթացը կարելի է ասել, որ հայկական նեոբոլշևիկները շատ արագ են անցնում 70 տարվա ճանապարհը: Օրինակ «գենսեկի» մասին անեկդոտները մեզ մոտ սկսեցին արդեն մեկ տարի հետո, Հ1-ի եթերից ամեն օր միայն մի բան կարելի է լսել՝ «догоним и перегоним Америку», քաղբանտարկյալներ, ինչպես և ԽՍՀՄ-ում չկա, ընտրություններն, ինչպես և ԽՍՀՄ-ում անցնում են «արդար և թափանցիկ», իրարկե հասարակության մեջ դեռ կան «враги народа -նախկիններ», բայց մեր փառապանծ իշխանությունները ամեն կերպ պայքարում են «с пережитками прошлого», սպորտում արդեն դուրս ենք եկել համաշխարհային առաջատար դիրքերի, և իհարկե «պարտիայի և անձամբ գլխավոր քարտուղարի (հրամանատարի) գլխավորությամբ բոլորս գնում ենք դեպի կոմունիզմ կամ ապագա, կամ պայծառ ապագա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը