30 03 2023

ԱԱԾ-ն չի թույլատրել Գեղամ Մանուկյանին այցելել ԱԱԾ-ի նկուղում պահվող Միքայել Արզումանյանին

ԱԱԾ-ն չի թույլատրել Գեղամ Մանուկյանին այցելել ԱԱԾ-ի նկուղում պահվող Միքայել Արզումանյանին

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ-ի նկուղում պահվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին այցելելու թույլտվություն ստանալու համար ու մերժում է ստացել։

«Գոլոսը» նյութ է հրապարակել Արզումանյանի կալանավորման, նրա դեմ հարուցված գործի որոշ մանրամասնությունների մասին շատ դիպուկ վերնագրով. «ԱԱԾ-ի նկուղում՝ Ալիևի անձնական հրահանգով»։

Ակնհայտ է, որ մեղադրանքների տակ հիմք չկա ու ընդհանրապես մեծ հարց է. եթե նիկոլական վարչակարգն ասում է, որ Արցախի հետ գործ չունի, ի՞նչ հիմնավորմամբ է Արցախի զինվորականին պահում բանտում։

Այնուամենայնիվ նիկոլական դատավորները մի քանի անգամ կալանավորման ժամկետը երկարացրել են և գեներալ Արզումանյանը 6 ամսից ավելի է՝ բանտում է»։

Նշենք, որ Գեղամ Մանուկյանն էլ 24 News-ին ասել է.

«Պատգամավորական նամակ եմ ուղարկել Միքայել Արզումանյանին այցելելու համար, սակայն ԱԱԾ քննիչը մերժել է։ Պատճառ չի նշել, ուղղակի մերժել է, նպատակահարմար չի համարել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ