09 03 2023

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների որոնումները շարունակվում են․ Զախարովա

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների որոնումները շարունակվում են․ Զախարովա

Շարունակվում է Լաչինի միջանցքի շուրջ եւ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների որոնումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սերգեյ Լավրովի ասած խոսքերին ավելացնելու ոչինչ չկա։ Մանրամասների մեջ մտնելը, հրապարակավ քննարկելը, կարծում եմ, անիմաստ է՝ այս հարցի զգայունության պատճառով»,- ասել է Զախարովան։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ