Վաղը Թուրքիայում նախատեսված է միջոցառում «Միասնական սիրտ» խորագրով, որի շրջանակներում ադրբեջանական և թուրքական հեռուստաալիքները միասին կփորձեն ուղիղ եթերով հանգանակություն կազմակերպել Թուրքիայիում երկրաշարժի հետևանքների վերացման համար։
Հիշեցնենք, որ վաղը նաև Թուրքիա է մեկնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հաշվի առնելով, որ Հայաստանը բավականին մեծ օգնություն է ուղարկել Թուրքիա՝ խոսքը 100 տոննա հումանիտար օգնության մասին է, ինչպես նաև գրեթե 3 տասնյակ փրկարարների գործուղման, հետաքրքիր է արդյո՞ք այսքանից հետո Արարատ Միրզոյանը կմասնակցի նաև «Միասնական սիրտ» ակցիային։
Հիշեցնենք նաև, որ շատ երկրները, որոնք փրկարարներ են ուղարկել Թուրքիա, հետ են կանչել իրենց փրկարարներին Թուրքիայում տիրող մթնոլորտի պատճառով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը