ԱԺ-ում քննարկվում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի նոր թեկնածուի հարցը․ թեմայի շրջանակում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն անդրաադրձավ հանձնաժողովի մեկ ու կես տարվա աշխատանքին և, առհասարակ, ընդգծեց արտաքին հարաբեության հարցում իշխանության և ընդդիմության դիրքորոշումների զգալի տարբերության մասին։
«Մեծամասնությունն իշխանության է եկել մի խոստումով , բայց իրակացնում է բոլորովին այլ ծրագիր, մանավանդ արտաքին հարաբերությունների առաջնահերթությունների մասով՝ Արցախի հիմնախնդիր, հայ-թուրքական հարաբերություներ, գործընկերային հարաբերություններ և այլն»,-ասաց նա։
«Հանձնաժողովի նիստերի 80 տոկոսը եղել է՝ ընդդմության նախաձեռնության հանդես գալու շնորհիվ՝ տարբեր թեմաներով, մասնավորապես՝ Արցախի հարցով։ Եթե հանենք մեր՝ ընդդիմության նախաձեռնությունները, որևէ նախաձեռնություն նԱրցախի հետ կապված եղե՞լ է»,-ասաց Արմեն Ռուստամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը