Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՊՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող "ասֆալտ" Սուրիկը զորամասերից մեկն այցելելուց հայտարարել է." Պիտի երդվենք, որ մեր հայրենիքի ամեն մի միլիմետրը պատրաստ ենք պահել մեր արյան գնով"...
Նախ, "մեր" ասելով, ու՞մ նկատի ունի...
Մեր զինվորները միշտ էլ պատրաստ են իրենց արյան գնով պահել մեր հայրենիքի անեն մի միլիմետրը ու դա բազմիցս են ապացուցել ի տարբերություն ազգակործան և դիտավորյալ պատերազմ հրահրող և հազարավոր զինվորների մահվան պատճառ դարձած Նիկոլի և նրա թայֆայի, որի ակտիվ անդամներից է նաև սպային դանակահարած "ասֆալտ" Սուրիկը...
Երկրորդը`"ասֆալտ" Սուրի'կ, այս քարտեզին նայի ու պատասխանի թե, ձեր ապիկար իշխանության օրոք հենց Հայաստանի օկուպացված տարածքներն ո՞վ է հետ բերելու...
"Ասֆալտ" Սուրի'կ, քայլիստներդ ոչ միայն Արցախի 75 տոկոսը տվեցիք թուրքերին, այլև Երևանի "չափ" տարածք է թուրքը գրավել Հայաստանից...
Սուրի'կ, չմոռանաս, որ հենց ձեր ապիկար ու դավաճանական թայֆան է բանակը տարել դիտավորյալ պարտության, որից հետո արդեն 2 տարի էլ մի փամփուշտ չի գնել բանակի համար, իսկ զինվորներին էլ պահում է խայտառակ պայմաններում ու լոկալ պատեևազմներով Հայաստանի տարածքներն է հանձնում թշնամի թուրքերին...Ու այս ամենից հետո քո նմանը մարդկանց "երդվել է տաիս" ու խոսում "արյան գնով հայրենիքի ամեն մի միլիմետրը" պահելու մասին...
Սուրի'կ, ե՞րբ ենք քո թափած արյունը տեսնելու ձեր կողմից թուրքին տված հողերը հետ բերելիս.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը