«Անցյալ տարի, ապրիլի 13-ին, ՀՀ վարչապետն այս ամբիոնից հայտարարեց հետևյալը՝ միջ․ հանրությունը մեզ ասում է մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովենք Հայաստանի և Արցախի շուրջ , հակառակա դեպքում, ասում էր նա, միջ․ հանրությունը պատրաստ չէ մեզ օգնելու»,-խորհրդարանական լսումների ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ հատկանշելով․ « Այս հայտարարությունը շրջադարձային էր Արցախի նկատմամբ։ Միջ․ հանրություն ասելով վարչապետն այսդպես էլ չպարզաբանեց, թե ում մասինէ խոսքը , բայց ակնհայտ է, թե միջազգային հանրություն ասելով նա ինչ նկատի ուներ, այդ հայտարարությունից մեկ շաբաթ առաջ տեղի էր ունեցել Ադրբեջան-ԵՄ հանդիպումը»,-ընդգծեց բանախոսը։
Նրա խոսքով ՀՀ-ն , որը ստեղծվել է 1990 թվականի Անկախության հռչակագրով , հստակ ամրագրել է, որ ճանաչում է Արցախի ինքնորոշման փաստը․ «Հռչակագիրը հիմք է հանդիսացել մեր պետականության ստեղծման, Սահմանդրության համար։ Հայաստանի որևէ իշխանություն իրավունք չունի այդ սկզբունքներից հրաժարվել»,-հավաստեց սահմանադրագետը։
«ԱՊՀ պայմանագիրը Ադրբեջանի համար ուժի մեջ է մտել 1993 թ․-ից, հետևաբար , նույնիսկ եթե ասենք, որ տարածքային ամբողջականության ճանաչումը վերաբերվում է Ադրբեջանի ամբողջ տարածքին միևնույն է չէր կարող իրավաբանական որևէ հետևանք առաջացնել, և չմոռանանք, որ 1992 թվականի հուլիսի 8-ին ԳԽ-ը հայտարարեց, որ որևէ ձևով անընդունելիէ որևէ միջ․ փաստաթղթերում նշումը, որ Արցախն Ադրբեջանի մաս է։
Երբ խոսում ենք այն մասին, որ Արցախը չճանաչված պետություն է և վարչապետի հիմնական հիմնավորումը հենց դրանում է կայանում, մենք պետք է մյուս կողմից շատ պարզ հասկանանք, որ նույն միջ․ հանրությունը աներկբայորեն ընդունել է, որ կա Արցախի հիմնախնդիր, որը պետք է լուծվի միջ․ իրավունքի սկզբունքերին համապատասխան և այդ սկզբունքները կոնկրետավցվել են Մադրիդի փաստաթղթում, էլ ավելի են հստակեցվել բանակցային այն ամբողջ գործընթացի ժամանակ, երբ հստակեցվեց, որ լուծման հիմնական սկզբունքներից է ազգերի ինքնորոշման իրավունքը , և դա կոնկրետացում ստացավ 2016 թվականի փաթեթային առաջարկություններում , որտեղ նշվում էր, որ ԼՂ ի վերջնական կարգավիճակը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով և սա եզակի երևույթ էր միջ․ իրավական պրակտիկայում այս ժառանգությունը, որ ստացել է այսօրվա իշխանությունը, նույն իշխանության ապաշնորհ քաղաքականության պատճառով զրոյավել է»,-ասաց սահմանադրագետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը