09 11 2022

Հայաստանի իշխանությունները դարձել են Ադրբեջանի փաստաբանները․ սա է ամբողջ տրագեդիան․ սահմանադրագետ



Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների վերաբերյալ  քննարկման ժամանակ պատմաբան Աշոտ Մելքոնյանը հարց բարձրացրեց, որ  եթե ստորգարվի «Խաղաղության» պայմանագիր կոչվող փաստաթուղթը  և այնտեղ կողմերը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականութունը , բայց հավելում չլինի՝   ԼՂ-ով հանդերձ , արդյո՞ք նման տեքստը մեզ բավարարելու է և բացարձակապես չի նաշանակելու, որ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում։ Ի պատասխան հարցին, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ասաց․

«Տարածքային ամբողջականության սկզբունքը  ընդամենը նշանակում է, որ  տվյալ պետությունը, որն իր վրա է վերցնում ՝ հարգելու մեկ այլ պետության տարածքային ամբողջականությունը,  ընդամենը նշանակում է, որ իրավունք չունի որևէ բռնի գործողություն ձեռնարկել մյուս պետության տարածքի նկատմամբ։  Տարածքային ամբողջականության սկզբունքը չի պարունակում այն հարցի պատասխանը, թե՝  որն է այդ հարևան պետութան տարածքը, այսինք՝  ինքը չի պատասխանում այն հարցին, թե տվյալ պետութան տարածի մեջ իքս տարածքը  մտնում է, թե՝ ոչ։  Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում եմ միմյանց տարածքային ամբողջականությունը, նշանակում է  որևէ  ուժ չկիրառել հակառակորդ պետության տարածքը գրավելու համար։ Ցավոք սրտի, այդ առումով,  Հայաստանի իշխանությունները դարձել են Ադրբեջանի փաստաբաններ  և իրենք ասում են՝  երբ մենք 1991 թվականին  ճանաչում էինք ընդհանրապես տարածքային ամբողջականության սկզբունքը մենք էն ժամանակ  ճանաչել ենք, որ Արցախն Ադրբեջանի մաս է կազմել։ Սա է ամբողջ տրագեդիան, երբ երկրի իշխանությունը անցնում էթշնամու կողմը»,-ասում է սահմանադրագետը՝ հավելելով, որ  Հայաստանի իշխանությունները դարձել են Ադրբեջանի փաստաբանները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ