Այսօրվա վարչախումբը հարցականի տակ է դնում այն ամենն, ինչ ազգային է, Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ընդգծեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
«Այսօր Հայաստանի իշխանությունն անբարո կռիվ է սկսել Արարատ լեռան դեմ։ Այսօր Փաշինյանի վարչակազմը, ընկրկելով թուրքական ու ադրբեջանական ճնշման դեմ, վախենում է նույնիսկ Արարատ լեռան մասին խոսել, Արարատը փորձում է փոխարինել Արագածով, վաղը Արագածին կասեն՝ Ալագյազ և այդպես շարունակ»,- ասաց Վարդան Պողոսյանը։
Սահմանադրագետը շեշտեց նաև՝ խորհրդանիշները կարևոր են մեր ինքնության համար․
«Եթե ժողովուրդները չունեն պատմական հիշողություն, վերանալու են պատմության թատերաբեմից, այս վարչախումբը մեզ տանում է այդ ճանապարհով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը