Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Աշխարհի ցանկացած պետությունում 15 այրված զինվորների մահը տրիգեր կլիներ, ինչպես օրինակ մեկ սևամորթի մահը ԱՄՆ-ում մի քանի տարի առաջ, կամ առանց գլխոշոր աղջկա մահը Իրանում՝ մի քանի ամիս առաջ: Հայաստանում այս դեպքը ոչ միայն տրիգեր չի դառնում, այլ ընկալվում է որպես համընդհանուր բարդակի հերթական ողբերգական դեպք: Գիտեք ինչո՞ւ: Որովհետև Հայաստանը վաղուց արդեն պետություն չէ... այն տարածք է, որտեղ ապրում են հայերեն խոսացող, բայց մի քանի տարբեր ազգերի ներկայացուցիչներ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը