16 01 2023

Պետք է համահայկական զորաշարժի ենթարկել ամբողջ հայությանը՝ ի պաշտպանություն Արցախի․ Արմեն Ռուստամյան



«Պետք է համահայկական զորաշարժի ենթարկել ամբողջ հայությանը  և հնարավորություններ ստեղծել, որ  ի պաշտպանություն Արցախի  գործընթաց առաջանա և դա պետք է լինի ոչ միայն հումանիտար․  պետք է «SOS  Արցախ»  ձևակերպեն՝ ի պաշտպանություն Արցախի քաղաքական, միջազգային հումանիտար խնդիրների, եթե դա  չանենք ավելի կխորանա։ Խնդիրն այն է,  որ մեկը մյուսի վրա  են գցում․  Հայստանն ասում է՝  չէ՛, ես խնդիր չունեմ , Ռուսատանի գործն է․  Ռուսաստանն էլ  ասում է՝  մանդատը  նախապես էր պետք հստակեցնել  և լիազորությունների խնդիր գոյություն ունի ։ Պետք է գնալ այն ճանապարհով , որ հստակեցվի թե՛  խաղաղապահ առաքելության գործունեությունը,  ընդլայնվի նրա լիազորությունները,  և թե՛ ուղղակի բացառվի  ևս մեկ անգամ էս ամեն ինչի կրկնությունը , սրա համար պետք է թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական,  թե՛  հումանիտար ռեսուրսնրի մոբիլիզացիան․․․  Տագնապով լսեցի,  որ ինտրիգային խնդիրները կարող են այս գաղափարի իրականացումը ետ գցեն, դրա համար ենք ուզում, որ արագ շտկվի իրավիճակն ու վերադառնանք մեր անելիքներինն, մենք այսօր Արցախում ներկայութուն ենք,  մեր քաղաքակն ուժը՝  Դաշնակցությունը թե՛ ԱԺ-ում կա, թե՛  մեր Բյուրոյի ներկայացուցիչն է այնտեղ, որը պատասխանատուն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ