«Ձեռնպահ կմնամ խոհանոցային բոլոր խնդիրներին անդրադառնալու առումով , կարևոր եմ համարում , որ հարցը նաև ներքին քննարկան արդյունքում ճիշը եզրակացության բոլորը հանգեցին, որ այսօր գերակա խնդիր կա և հանուն այդ գերակա խնդրի բոլոր այդ հարցերը պետք է ստորադասվեն և այս առումով Արցախը մեր համար միշտ եղել է առաջնորդող , արցախահայությւոնը միշտտ ցույց է տվել այդ միասնական կամքը և իր այդառաքելության տերն է հիմա էլ․․․ Արցախն այսօր առաջին գծում պայքարող մեր ժողովուրդն է և մենք չպետք է թույլ տան որևէ քայլ որ կարող է այդ միասնականությունը խաթարել ։
Պետք է, իսկապես, բոլոր ընտրված առաջնային մանդատ ունեցող թե՛ ԱԺ-ը, թե՛ նախագահը տեր կանգնեն իրենց մանդատներին և պահպանեն իրենց լեգիտիմությունը, որովհետև այդ լեգիտմության շուրջ է, որ պետք է ձևավորվի նաև միասնական մթնոլորտը և այս պայքարն ունենա առաջնորդ։ Ի՞նչ է նշանակում թույլ տալ ,որ Ադրբեջանը որոշի , թե ով պետք է այնտեղ ստանձնի աս կամ այն պաշտոնը, նշանակում է մենք կամաց-կամաց զիջելով կկորցնենք ընդհանրապես սուբյեկտայնությունը , որ արդեն այդ խնդիրը գոյություն ունի, Արցախը, որպես սուբյեկտ , ձևավոված և ընտրությամբ ամրագրված դա դրսևորի, այս ծանր իրավիճակը փաստում է, որ ինչքան կարևոր է Արցախի սուբյեկտայնությունը»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով Արցախի Պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի շուրջ ծավալված թեմային։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը