Արտահերթ նիստի և հայտարարության իմաստն այն էր, որ հնչի հասցեական խոսք Ադրբեջանի քայլերին, իսկ իշխանությունը ընդունեց մի տեքստ, որի մեջ որևէ անդրադարձ չկա Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններին: Այս մասին կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«ՔՊ-ից ավելի ռուսամետ իշխանություն ՀՀ-ում չի եղել, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է լիզել Պուտինի կոշիկը, Բորելի կոշիկը, ամեն ինչի պատրաստ են, միայն թե պահեն իրենց իշխանությունը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը