05 12 2022

Արմեն Ռուստամյանը հանդիպել է Սերգեյ Միրոնովի հետ

Արմեն Ռուստամյանը հանդիպել է  Սերգեյ Միրոնովի հետ

Օրերս Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հանդիպել է Ռուսաստանի Պետդումայի «Արդար Ռուսաստանը հանուն ճշմարտության» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ, տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։

Սերգեյ Միրոնովը իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձությունների կապակցությամբ:

Նրանք խոսել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին եւ քննարկել ՀՅ Դաշնակցություն ու «Արդար Ռուսաստանը հանուն ճշմարտության» կուսակցությունների համագործակցության հարցերը՝ 2007 թվականին ստորագրված համաձայնագրի շրջանակներում:

Արմեն Ռուստամյանը Սերգեյ Միրոնովի հետ զրույցի ընթացքում արծարծել է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգային հարցերի մտահոգիչ բաղադրիչները:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ