ՀՀ Արտգործնախարարի նախկին տեղակալ Շավարշ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը: Նա մասնավորապես, ասել է.
«2018-ից հետո մենք միայն կորուստներ ենք ունեցել և հասկանալու համար՝ ինչով է դա պայմանավորված, մենք պետք է հասկանանք փոփոխվող աշխարհակարգում ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը․ առաջին հերթին դա բանակն է, ամբողջ պետական կառույցը, սակայն անվտանգային, պաշտպանական կառույցը միայն բանակը չի, դա ամբողջ կառավարման համակարգն է, որն այսօր իսպառ պատրաստ չի։ Պարզ բան․ բյուջեով պարգևավճարների համար պաշտպանության ծախսերի գրեթե 30 տոկոսն է տրամադրվում, որը մարդու ուղեղում չի տեղավորվում, Ադրբեջանը բացահայտ պատրաստվում է պատերազմի, և այդ պայմաններում բյուջեով դնել պարգևավճարների այդպիսի հսկայական
ծավալ, որը պիտի գնար դեպի բանակ․․․ չեն կատարվում ամենատարրական քայլերը ուղղված բանակի պաշտպանական համակարգի ամրացմանը, որն այսօր ուղղակի անհրաժեշտություն է»,- «
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը