Ադրբեջանական սադրանքների հիմնական նպատակը մեկն է՝ դադարեցնել մեր տարածաշրջանում ռուսների ռազմական ներկայությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ակնհայտ է, որ սադրանքները շարունակվելու են, եւ իրենց համար էական չէ՝ դա կանեն լրագրողի, թե բնապահպանի դրոշի տակ: Նպատակը միանշանակ մեկն է՝ արցախցին պետք է հեռանա իր հողից եւ ուղղված է ռուս խաղաղապահներին: Սրա հետեւանքով խաղաղապահը հայտնվում է հիմար վիճակում, երբ բնապահպանի նկատմամբ զենք օգտագործել, բնականաբար, չի կարող, մյուս կողմից էլ իրենք իրենց շատ սանձարձակ են պահում Բաքվի հրահանգով»:
Հարցազրույցի ժամանակ Շավարշ Քոչարյանը նաև նշել է. «Դահլիճը կիսադատարկ էր: Ես հիշում եմ միջոցառումներ ունեինք՝ հարյուրավոր մարդկանցով հսկայական դահլիճներում, իսկ այսօր փոքր դահլիճում քիչ մարդիկ կային, չէին կարողացել դահլիճ լցնել: Ես չեմ ասում ելույթ ունեցողներ հրավիլյաները հարգանքի արժանի չէին, սակայն տասնյակ այդպիսինները դուրս էին մնացել: Հաջորդը՝ երկրի գլխավոր պաշտոնյաները՝ վարչապետը եւ արտգործնախարարը Հայոց ցեղասպանության մասին մի նշույլ չասացին ցեղասպանության կանխարգելմանը նվիրված ֆորումին: 1915 թվականը չկա իրենց ուղեղում: Այսինքն՝ այդ ֆորումն ուղղված էր ճիշտ հակառակին, կոչ Հայոց ցեղասպանության մասին այլեւս չխոսելու: Նիկոլ Փաշինյանը զոհին եւ դահճին իջեցրեց նույն հարթության վրա՝ կենցաղային բնույթ տալով նրանց»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը